Տարածաշրջան15:07, 26 Նոյեմբեր 2015
Չավուշօղլու. «Կարիք չկա ներողություն խնդրել մի հարցում, որում ճիշտ ենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլույթ Չավուշօղլուն պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Թուրքիան Սու-24 ինքնաթիռը խոցելու համար դեռևս ներողություն չի խնդրել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Չավուշօղլուն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ կարիք չկա ներողություն խնդրել մի հարցում, որում իրենք ճիշտ են:
«Բազմիցս հայտարարել և շարունակում ենք հայտարարել ենք, որ վշտացած ենք դեպքի առիթով: Ռուսաստանի հետ ճգնաժամը չենք ցանականում խորացնել»,-հավելել է Չավուշօղլուն:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի նախագահի վերոհիշյալ հայտարարությանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ասելով, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար:
«Եթե կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա Ռուսաստանն է: Մեր օդային սահմանը խախտողները պետք է ներողություն խնդրեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |