Տարածաշրջան08:15, 26 Նոյեմբեր 2015
Ռուսաստանը թուրք գործարարներին մուտքի արտոնագիր չի տվել

Սիրիայի օդային տարածքում ռուսական կործանիչի խոցումից հետո ծագած ոուս-թուրքական ճգնաժամի պատճառով Ռուսաստանն արգելում է թուրք գործարարների մուտքը երկիր:
Թուրքական «Aksam» թերթի փոխանցմամբ՝ երեկ շրջագայության նպատակով Մոսկվա մեկնած և մեծամասամբ գործարարներից բաղկացած թուրք ուղևորներինչ չի տրվել Ռուսաստան մուտքի արտոնագիր: Պատճառաբանվել է, որ նրանք խախտել են կանոնակարգը: Արդյունքում հետ են ուղարկվել: Ռուսաստան կարող են այցելել միայն բնակության կամ աշխատանքի իրավունք ունեցող թուրքերը:
Ստամբուլի տեքստիլ և հագուստ արտահանողների միության նախագահ Հիքմեթ Թանրըվերդին ասել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն, Ռուսաստան մեկնած որոշ թուրք գործարարներ չեն կարողացել մուտք գործել Թուրքիա, իսկ մի մասն էլ ստիպված է եղել ժամերով սպասել օդանավակայանում:
Երեկ Մոսկվայից Ստամբուլ վերադարձած Մեհմեթ Շերիֆ Յըլդըզը պատմում է, որ Ռուսաստան էր մեկնել 3 օր առաջ հարսանիքի մասնակցելու նպատակով, և հետդարձին անձնագիրի ստուգումը տևել է ավելի երկար, քան նախկինում: «Վերադառնալի մեզ համար դժվարություններ ստեղծեցին: Մեր անձնագրերը վերցնելով՝ մեզ դուրս արեցին և սպասեցրեցին՝ ասելով, թե խնդրիներ են առաջացել»,-պատմել է Յըլդըզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |