Տարածաշրջան11:23, 26 Նոյեմբեր 2015
Ստամբուլ- Մոսկվա ինքնաթիռի թուրք ուղևորները հետ կուղարկվեն Թուրքիա

Թուրքիայից Ռուսաստան մեկնող քաղաքացիներին օդանավակայանում փաստականների նման են վերաբերվում: Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքի համաձայն՝ Ստամբուլ–Մոսկվա չվերթն իրականացնող թուրքական ավիաընկերության ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան վարէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Ինչից հետո ինքնաթիռում գտնվող Թուրքիայի քաղաքացիների հետագա ազատ տեղաշարժը սահմանափակվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում նշյալ ինքնաթիռի ուղևոր, թուրք գործարար Ջեմիլ Օզդեմիրը հետևյալ մեկնաբանություններն է արել. «Մենք մի ռուսական ընկերության հետ գործարքի համար էինք եկել: Այստեղից Պերմ պիտի մեկնեինք: Բայց անձնագրերի ստուգման ժամանակ իմ և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մյուս ուղևորների անձնագրերը վերցրեցին ու պատվիրեցին սպասել: Հինգ ժամ անց ռուս ոստիկանն ասաց, որ մեզ հետ են ուղարկելու Թուրքիա: Մեզ այստեղ փախստականների պես են վերաբերվում»:
Թուրք գործարարը նշել է նաև, որ իրեն և ևս 15 թուրքերի այդ ընթացքում հարկադրաբար պահել են սպասասրահում՝ զրկելով սննդից և ջրից: Ըստ Օզդեմիրի՝ իրենք ցանկաթյուն են հայտնել թուրքական դեսպանատնից մեկնաբանություններ ստանալ, սակայն օդանավակայանի աշխատակիցները սպառնացել են ձեռնաշղթաներ հագցնել բոլորին: Միջամտել է նույնիսկ այն ռուս գործարարը, որի ընկերության հետ իրենք համագործակցում են, բայց դա նույնպես որևէ արդյունք չի տվել:
Ըստ ստացված տեղեկության՝ թուրք ուղևորների մեջ կան նաև երեխաներ: Ուղևորներից ոչ մեկին թույլ չի տրվել երկիր մուտք գործել, նրանց Թուրքիա կուղարկեն տեղական ժամանակով 21.00-ի թռիչքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |