Իրավական21:01, 26 Նոյեմբեր 2015
Կալանավորվել են թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիրը և Անկարայի թղթակիցը
Ստամբուլի 7-րդ քրեական դատարանը վճիռ է կայացրել ընդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այդ մասին տեղեկացնող «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Դյունդարը և Գյուլը մեղադրվում են տեռորիստական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի նյութեր հրապարակելու մասին հոդվածների հատկանիշներով:
Կալանավորված լրագրողներին իրենց աջակցությունն են հայտնել դատարանի շենքում հավաքված մի խումբ պատգամավորներ, գործընկերներ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր կուսակցություններից: Դատարանում վերջիններս վանկարկել են «ազատ մամուլը լռեցնել չի լինի»:
CHP-ի առաջնորդ, ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով Դյունդարի և Գյուլի կալանավորումը, ասել է. «Եթե կալանավորվում են ոչ թե հանցագործություն կատարողները, այլ հանցագործության մասին լուր տվողները, ուրեմն թող ոչ քո չասի, թե Թուրքիայում կա ազատ մամուլ և անկախ դատարան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |