Քաղաքական13:37, 27 Նոյեմբեր 2015
Թուրքիայի նախագահ. «Ռուսաստանն իր պնդումները պետք է ապացուցի, հակառակ դեպքում կհայտնվի ստախոսի դերում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթում (Բաբերդ) ժողովրդի հետ հանդիպման ժամանակ խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին, որոնք սրվել են ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո:
Էրդողանը, պատասխանելով ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, պահանջել է ապացուցել այն խոսքերը, թե Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից: «Հակառակը, ԱՄՆ-ը փաստում է, որ ԻՊ-ը Ռուսաստանին է նավթ վաճառում: Թուրքիան իր նավթը Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Հյուսիսային Իրաքից, Ալժիրից և Քաթարից է գնում: Ինչպե՞ս կարելի մեզ այդպես զրպարտել: Մենք այնքան պատվազուրկ չենք, որ ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնենք»,- ասել է Էրդողանը: Նա նաև ընդգծել է, որ միջազգային հարաբերությունները բամբասանքների մակարդակով չեն արվում, և եթե նախագահ Պուտինը այդպիսի պնդումներ է անում, պարտավոր է փաստեր ներկայացնել:
«Անարգանք է, երբ փորձում են ցույց տալ, թե մենք կապ ունենք ԻՊ-ի հետ»,-նշել է Էրդողանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում ԻՊ-ի դեմ ամենալուրջ պայքարը Թուրքիան է մղում և այդ կազմակերպության գործողությունների դեմ ամեն կանխարգելիչ միջոցառում արել և շարունակում է անել:
«Նոյեմբերի 30-ին Փարիզում գագաթնաժողով է կայանալու: Կարծում եմ նա էլ այնտեղ կլինի: Այս ամենի մասին կարող ենք այնտեղ խոսել, քննարկել: Մենք ամբողջ աշխարհին փաստերով ներկայացրեցինք, որ ռուսական ինքնաթիռը խախտել էր մեր սահմանը: Ռուսաստանն էլ իր պնդումները պարտավոր է ապացուցել, հակառակ դեպքում կհայտնվի ստախոսի դերում: Իսկ մենք չենք ցանկանում, որ որևէ երկիր նման իրավիճակում հայտնվի»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |