Տարածաշրջան07:37, 27 Նոյեմբեր 2015
Էրդողան. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը:
Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը և չխախտեն իրենց օդային սահմանները» :
Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ` հարցազրույցում Էրդողանը նաև ասել է, որ դեպքից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան, և մինչև այսօր չի զանգահարել իրեն:
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահից Պուտինին հեռախոսազանգ չի եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |