Հասարակական10:39, 28 Նոյեմբեր 2015
Milliyet. «Արաբական մամուլը Թուրքիային իրավացի է համարում ինքնաթիռը խոցելու հարցում»
Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Թուրքիան հարվածեց Պուտինի գոռոզությանը» վերնագրով հոդվածում անդրադարձել է որոշ արաբական լրատվամիջոցների տարբեր հրապարակումների, որոնց հեղինակները իրավացի են համարել Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումը:
Աղբյուրը, անդրադառնալով «Katar El-Arab» թերթի «Թուրքիա և Ռուսաստան… խելքի լեզուն» հրապարակմանը, գրում է. «Հոդվածում նշվում է որ Թուրքիան ճիշտ է վարվել` խոցելով իր սահմանը խախտած ռուսական ինքնաթիռը, ապա շեշտվում, որ Թուրքիան իրավացի է 5 օր առաջ Ռուսաստանի դեպանին զգուշացրել էր, թե թուրքմեններին ռմբակոծելը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»:
Թուրքական կայքը «Արևելքի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենի` «Şarku'l Evsat» թերթում հրապարակած հոդվածից էլ ներքոնշյալ մեջբերումն է արել. «Տնտեսական հարաբերությունների խզումը հակասում է Մոսկվայի շահերին, քանի որ Թուրքիան կարող է այլընտրանք գտնել, իսկ Ռուսաստանի նկատմամբ առանց այդ էլ պատժամիջոցներ են կիրառվում»:
Իսկ ծագումով Սաուդյան Արաբիայից վերլուծաբան Դավուդ Շերեյանի հոդվածից էլ թուրքական աղբյուրն առանձնացրել է ինքնաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ արած հետևյալ բնութագրումը. «Թուրքիան հարված հասցրեց Պուտինի գոռոզությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |