Քաղաքական09:18, 30 Նոյեմբեր 2015
Էրդողանը Ղազախստանի նախագահին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի՝ Էրդողանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, բացի Թուրքիայի և Ղազախստանի փոխարաբերություններին վերաբերող հարցերից, քննարկվել են նաև ռուսական խոցված ինքնաթիռին վերաբերող մանրամասներ:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահը Նազարբաևին տեղեկացրել է, որ պատրաստ է հնարավորիս շուտ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ:
Զրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստեղծված իրավիճակը անհանգստության տեղիք է տալիս և առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մանրամասները պարզաբանելու և իրավիճակին լուծում գտնելու համար:
Նազարբաևը նաև հիշեցրել է, որ ռուս–թուրքական հարաբերությունները երկար տարիների աշխատանքի արդյունք են ու ամուր հիմքեր ունեն և շեշտել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ այդ հարաբերությունները պահպանելու համար: Ստեղծված իրավիճակի հարթման նպատակով, ըստ ղազախ առաջնորդի, երկու կողմերն էլ պետք է բաց լինեն դիվանագիտական շփումների համար :
Նշենք, որ Նուրսուլթան Նազարբաևը աշխարհի 10 ամենաակտիվ քաղաքական առաջնորդների թվին է պատկանում: Նա հայտնի է Պուտինի հետ իր սերտ կապերով: Որոշ ժամանակ առաջ Ղազախստանի նախագահը ստանձնել էր Ռուսաստանի, Ղրիմի , Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև միջնորդի դեր կատարելու պարտականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |