Միջազգային11:49, 30 Նոյեմբեր 2015
Կանադայում թուրքերը Ռուսաստանի դեմ բողոքի ցույց են կազմակերպել

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի թուրքական և թուրքմենական մի շարք կազմակերպությունների անդամներ բողոքի ցույց են կազմակերպել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) գլխավոր հյուպատոսարանի առջև: Թուրքական «timeturk» լրատվամիջոցի փոխանցմամբ` բողոքի ցույցն ուղղված է եղել Սիրիայի Բայըրբուջաք շրջանում ռուսական օդուժի ռմբկոծությունների դեմ, որտեղ մեծամասամբ թուրքմեններ են բնակվում:
Վերոնշյալ ցույցին մասնակցել են Կանադայում բնակվող կիպրացի թուրքեր, Ադրբեջանցի թուրքեր, «Կանադայի Թուրքական միությունների դաշնության» անդամներ: Վերջիններս ծածանել են հակառուսական բովանդակություն ունեցող պաստառներ:
«Տորոնտոյի թուրքմենների տան» կազմակերպության նախագահ Քեմալ Դաղըսթանլը, մեկնաբանելով Սիրիայում ռուսական կողմի իրականացրած գործողություները, ասել է. «Այն, ինչ անում է Ռուսաստան, հասկանալ հնարավոր չէ: Ղրիմում վերջացրեցին, հիմա էլ թուրքմենների հերթն է: Նրանք ասում են, որ այնտեղ ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) ուժեր կան: Բայց այնտեղ ոչ մի կազմակերպություն չկա: Այն,ինչ |Իրաքում արեցին 3.5մլն թուրքմենների դեմ, հիմա էլ նույնը անում են Սիրիայի մեր ցեղակիցների դեմ»
Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծությունները քննադատել է նաև «Կանադայի թուրքմենական միություններ դաշնության» կազմակերպության նահագահի տեղեկալ և միաժամանակ «Բալկանյան թուրքերի միության նախագահ Իսմայիլ Վաթաները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |