Միջազգային13:59, 30 Նոյեմբեր 2015
Ռուսական կողմը դեռ չի պատասխանել Էրդողանի` հանդիպման առաջարկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, նշել է, որ իրենք առաջարկն ուղարկել են, սակայն դեռ պատասխան չի եղել:
«Նախօրեին առաջարկ ենք արել, պատասխանի ենք սպասում»,- ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` ասել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուրը նաև հիշեցրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որում նշվում էր, թե Փարիզում ՄԱԿ-ի` Կլիմայի հարցերով գագաթնաժողովի ժամանակ պլանավորված չէ Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում:
Էրդողանը ավելի վաղ արած հայտարարության մեջ ասել էր, որ հնարավոր է` Փարիզում հանդիպի Պուտինին, իսկ ռուսական կողմը հայտարարել էր, որ սպասում են ռազմական ինքնաթիռը խոցելու համար թուրքական կողմի ներողությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |