Քաղաքական08:24, 01 Դեկտեմբեր 2015
Milliyet-ը հրապարակել է Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցների նախագիծը

Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:
Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը:
Ըստ թերթի տվյալների՝ նախագծի կարևոր կետերն են.
1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակը: Տվյալ խնդրով պետք է զբաղվի Թուրքիայի մաքսային հարցերով նախարարությունը:
2. Ռուսաստանից ներկրվող ապրանքներն առնել հատուկ վերահսկողության տակ:
3. Կառավարությունը կօժանդակի տեքստիլ արդյունաբերության, էլեկտրական տեխնիկայի, քիմիական արդյունաբերության արտադրանքների արտահամանը այլ շուկաներ, որպեսզի արտահանողները վնաս չկրեն:
4. Քննարկել կապալառու կազմակերպությունների պայմանագրերի և գազի գնման այլընտրանքային տարբերակներ:
5. Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով դեպի Ռուսաստան կատարվող ներմուծման գործընթացի տեմպերը դանդաղեցնել. ռուսական պետհամարանիշով բեռնատարները, դրանցում առկա ապրանքները մանրազնին ու հատ-հատ վերստուգել:
6. Ազատ առևտի վերաբերյալ պայմանագրերի առկախումը դնել քննարկման:
7. Ռուսական ընկերություններին դուրս թողնել 3-րդ ատոմակայանի կառուցման գործընթացից:
8. Կանխարգելել զբոսաշրջության ասպարեզում հնարավոր դժվարությունները, որոնք կառաջանան ռուսների ամրագրումները չեղարկելու պատճառով: Տարբեր երկրների զբոսաշրջիկների համար կիրականացվի զեղչային քաղաքականություն:
9. Ի պատասխան այն բանի, որ Ռուսաստանը թուրք գործարարների համար դժվարություններ է ստեղծում, Թուրքիան էլ ռուս գործարարներից հետադարձի տոմս կպահանջի:
10. Աջակցություն կտրվի հեղուկ գազի գնմանը և պահեստավորմանը: Կավելացվի Նիգերիայից, Ալժիրց գնվող հեղուկ գազի ծավալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |