Միջազգային07:11, 01 Դեկտեմբեր 2015
Հռոմի Պապը՝ ռուս-թուրքական լարվածության և Հայաստան այցի մասին

Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:
Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն հետևյալ հարցն է ուղղել կաթոլիկ աշխարհի հովվապետին. «Պատրաստվու՞մ եք արդյոք հայոց կոտորածների 101-րդ տարելիցին մեկնել Հայաստան, ինչպես Թուրքիա էիք մեկնել»:
Ի պատասխան Պապն ասել է.«Անցյալ տարի երեք պատրիարքի խոստացել եմ այցելել Հայաստան: Խոստում կա: Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք դա իրականացնել, թե ոչ, բայց խոստացել եմ»:
Նույն լրագրողը փորձել է պարզել նաև Վատիկանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի պատճառով առաջացած լարվածությանը՝ հիշեցնելով , որ Պապը երբեմն նշում է, թե երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում:
«Չգիտեմ ինչ է մտածում Վատիկանը: Անձամբ ես մտածում եմ, որ պատերազմը մեղք է: Մարդիկ ոչնչացվում են, տեղահանվում: Մարդկանց առևտրի և մի շարք այլ վատ բաների պատճառ են դառնում պատերազմները: Պատերազմները պետք է դադարեցվեն,- ասել է հովվապետը:
Լրագրողների խնդրանքով Պապն անդրադարձել է նաև Փարիզի կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ վստահում է Փարիզում հավաքված համաշխարհային լիդերներին և համոզված է , որ նրանք կարող են որոշակի լուծում գտնել երկրագունդը կլիմայական ճգնաժամից դուրս բերելու համար:
«Կամ հիմա, կամ երբեք: Քանի որ երկիրն ինքնասպանության եզրին է հասել», - նշել է Ֆրանցիսկո 1-ինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |