10:20, 01 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի տարածքների գրեթե կեսը ենթակա է անապատացման վտանգին
Թուրքիայի տարածքների գրեթե կեսը կանգնած է անապատացման վտանգի առաջ: Թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ բազմապրոֆիլ մասնագետների համապարփակ ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է Թուրքիայի անապատացման քարտեզը: Ըստ այդմ՝ երկրի տարածքների 47 տոկոսը անապատացման վտանգի տեսանկյունից գտնվում է միջին և բարձր ռիսկային գոտում:
Մասնավորապես, Քոնիայի Քարափընար շրջանը, Իգդիրի Արալըք և Ուրֆայի Ջեյլանփընար շրջանները ընդգրկվել են անապատացման չափազանգ բարձր ռիսկի գոտում, իսկ Թուզ լճի ավազանը, Էրեղլին ու Քարամանը ներառող շրջանը, Ուրֆա–Ջեյլանփընար-Մարդին-Բաթման շղթան՝ միջին և բարձր ռիսկայնության գոտում:
Թուրքիայի Անտառային և ջրային տնտեսությունների նախարար Վեյսել Էրօղլուն թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարությունում մասնավորապես ընդգծել է, որ անապատացումը բնության, մարդկանց և բոլոր կենդանի օրգանիզմների համար բացասական հետևանքներով է հարուստ: Այն կարող է համաշխարհային սովի, գաղթի և այլ խոշոր խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
Թուրք նախարարը նաև նշել է, որ հետևողական աշխատանքների միջոցով հնարավոր կլինի որոշակի դրական արդյունքների հասնել բնական ռեսուրսների հավասարակշռված օգտագործման ու պահպանման հարցում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |