Միջազգային12:59, 01 Դեկտեմբեր 2015
Եվրամիությունը վիզային արտոնությունների համար Թուրքիային 72 պայման է առաջադրել

Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործելու իրավունք տրամադրելու համար 72 կետանոց պահանջագիր է ներկայացրել:
Ըստ թուրքական «sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիան առաջադրված 72 պայմանի կատարման դեպքում միայն կարող է ապահովել իր քաղաքացիների համար Շենգեն վիզայի տրամադրում:
Ըստ նախօրեին Բրյուսելում կնքված համաձայնագրի` Թուրքիան պարտավոր է ամրագրված 72 կետերը կյանքի կոչել 10-ամսյա ժամկետում, ինչից հետո ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիային վիզային արտոնություններ տալու որոշում կկայացվի:
Նշվում է, որ այդ պայմանների շարքում առաջնայիններից է Թուրքիայի Հանրապետության անձնագրերի ամբողջական համապատասխանեցումը եվրոպականին:
Կարևոր պայման է նաև Թուրքիայի կողմից Ռեադմիսիայի (հետ ընդունման) համաձայնագրի կիրառումը, որը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվելու է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին: Թուրքիան պարտավոր է հետ վերադարձված փախստականներին ապաստան հատկացնել: Հետո համապատասխան գործընթացների արդյունքում կպարզվի, թե ով որ երկրից է ու կուղարկվի այդ երկիր:
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիան պետք է բարելավի այս պահին Քըրքլարելիում, Հաթայում ու Իզմիրում գործող փախստականների ճամբարային պայմանները` միաժամանակ նորերը հիմնելով կենտրոնական Անատոլիայի, ինչպես նաև երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում:
Այն երկրների դեպքում, որոնց հետ Թուրքիան վերացրել է վիզային ռեժիմը, բայց ԵՄ-ն կիրառում է, Անկարան ստիպված է լինելու կրկին վիզային ռեժիմ մտցնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |