Քաղաքական07:42, 01 Դեկտեմբեր 2015
Էրդողան. «Ես կհեռանամ այս պաշտոնից, արդյո՞ք Պուտինն էլ կհեռանա»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզում հնչեցրած այն հայտարարություններին, ըստ որոնց թուրքերը ռուսական ինքնաթիռը խոցել է, որպեսզի ապահովի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթի ազատ մատակարարումը Թուրքիա:
Փարիզում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Էրդողանը մասնավորապես ասել.
«Եթե այդ պնդումներն ապացուցվեն ես կհեռանամ պաշտոնից, բայց նաև ուզում եմ հարցնել Պուտինին` իսկ դու կհեռանա՞ս: Ի դեպ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնող անձանցից մեկը, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը, Ռուսաստանի և Սիրիայի քաղաքացի հանդիսացող Ջորջ Հասասին է: Նա դրա մասին թող հայտարարեն: Զրպարտություններով առաջ շարժվել չեն կարող»:
Էրդողանը պնդել է, որ մինչև օրս նման բան չի եղել, իրենք միմիայն օրինական ճանապարհներով են նավթ գնել:
Վերջինս շեշտել է նաև, որ իրենց ջանքերով է զոհված ռուս օդաչուի աճյունը թուրքմենների կողմից հանձնվել թուրքական կողմին, ապա ուղարկվել Ռուսաստան:
Ավելի վաղ Պուտինը Փարիզում հայտարարել էր, որ նոր փաստեր ունեն Թուրքիայի` ԻՊ-ից նավթ գնելու մասին: «Խնդիրը Սիրիայի թուրքմեն ժողովրդին պաշտպանելը չէ: Թուրքմենները առիթ են: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ մեր ինքնաթիռին հարվածել են նավթի բեռնատարների անվտանգ մուտքը դեպի Թուրքիա ապահովելու համար»,- ասել էր ՌԴ նախագահը: Նա անդրադարձել էր նաև թուրքական կողմի այն հայտարարություններին, որոնցում շեշտվում է, թե ինքնաթիռը խոցելու հրամանը Էրդողանը չի տվել:
«Մեզ համար արդեն այդ հանգամանքը որևէ կարևորություն չի ներկայացնում»,- նշել է Պուտինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |