Գիտակրթական08:41, 01 Դեկտեմբեր 2015
Թուրք պրոֆեսորը բացահայտել է ուղեղի քաղցկեղի առաջացման մեխանիզմները

Թուրք գիտնական, պրոֆեսոր Մուրաթ Գյունելը, ով իր աշխատանքային թիմի հետ գիտական աշխատանքով է զբաղվում ԱՄՆ-ի Նյու Հեվեն քաղաքում գտնվող անվանի Յելի համալսարանում, ուղեղի քաղցկեղի բուժման համար մեծ կաևորություն ունեցող հայտնագործություն է արել:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ թուրք գիտնականը պարզել է այն մեխանիզմները, որոնք նպաստում են ուղեղի բարորակ ուռուցքից քաղցկեղի առաջացմանը: Այս հայտնագործությանն անդրադարձել է գիտական աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Nature Genetics»-ը:
Լրագրողների հետ զրույցում Գյունելn ընդգծել է. որ ուղեղի չարորակ ուռուցքները մեծ մասամբ սկիզբ են առնում որպես բարորակ: Դրանք 10-20 տարվա ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվում և վերածվում քաղցկեղի:
Պրոֆեսորը տեղկացրել է, որ իրենք հետազոտել են 41 հիվանդի, որոնց մոտ ուղեղի քաղցկեղը զարգացել էր հենց նման մեխանիզմով: Եվ համեմատելով նույն հիվանդի մոտ բարորակ ու չարորակ ուռուցքների գենետիկ կազմը ՝ հնարավոր է եղել պարզել դրանց փոխակերպման մեխանիզմները, որոնք առաջ հայտնի չէին:
Այս հայտնագործությունը հնարավորություն կտա ուղեղի քաղցկեղի բուժման համար նոր դեղամիջոցներ ստեղծել, ինչպես նաև մշակել անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի համար՝ կախված նրա մոտ առկա ուռուցքի գենետիկ առանձնահատկություններից
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |