Տարածաշրջան13:12, 01 Դեկտեմբեր 2015
«Իսլամական պետությունը» ստրուկներ է վաճառում Թուրքիայում գտնվող գրասենյակների միջոցով

Գերմանական «ARD » հեռուստաալիքը փաստեր է հրապարակել այն մասին, որ Թուրքիայում ստրուկների վաճառքի բազմաթիվ գրասենյակներ կան: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ-İŞİD) գերի վերցրած եզդի կանանց ու երեխաներին վաճառում է ստրկության, իսկ Թուրքիան այդ հարցում միջնորդի դեր է կատարում:
Քուրդ Էբու Միթալն իրենց հարազատներին փրկել ցանկացող եզդի ընտանիքների խնդրանքով դիմել է նման գրասենյակներից մեկին՝ 11 տարեկան մի երեխայի և երեք երեխաների մայր Հյուդա Էլիասին փրկելու համար: Իսկ ԻՊ-ի միջնորդների հետ հաղորդակցման ու փրկագնի հանձնման ողջ գործընթացը նկարահանվել է գաղտնի տեսախցիկների միջոցով:
Փրկագինը նշանակելուց հետո գրասենյակից Միթալին հրահանգել են մեկնել Գազիանթեփ և սպասել հրահանգի: Այստեղ Whatsapp –ի միջոցով քուրդ միջնորդը հաղորդագրություն է ստացել, որում նշված է եղել ԻՊ-ի հետ կապված գրասենյակի հասցեն և այն անձի տվյալները, ում անհրաժեշտ էր հանձնել փրկագինը:
11-ամյա երեխայի փրկության համար ԻՊ-ի միջնորդները պահանջել են 15.000 ԱՄՆ դոլար: Էբու Միթալը անհրաժեշտ գումարը հանձնել է Անթեփում գտնվող գրասենյակ, որտեղ բացառապես սիրիացիներ են աշխատելիս եղել: Գումարը հաշվվել է հատուկ սարքի միջոցով: Այնուհետև քուրդ միջնորդը հետագա կապի է սպասել Սիրիայի մի հյուրանոցում և կրկին Whatsapp-ի միջոցով տեղեկացվել է, որ երեխայի հանձնման համար նա հեռախոսազանգ կստանա:
Ըստ աղբյուրի՝ վերջին տարվա ընթացքում Էբու Միթալը 250 եզդի կին ու երեխա է փրկել ԻՊ-ից: Այդ նպատակով ԻՊ-ին 2.5 մլն դոլարից ավելի գումար է վճարվել: Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկչական խմբավորումը համարակալում է իր մոտ գտնվող եզդի կանանց, երեխաներին և լուսանկարների հետ տեղադրում ինտերնետում՝ վաճառքի նպատակով: Ըստ ստացված տեղեկության՝ ԻՊ-ը երիտասարդ կանանց համար 20.000 դոլար փրկագին է պահանջում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |