Ցեղասպանություն10:34, 01 Դեկտեմբեր 2015
Ստամբուլում կկայանա «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանությունում» գիրքի շնորհանդեսը
Գերմանացի լրագրող, գրող Յուրգեն Գոդշլիգը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում կներկայացնի իր «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքը:
Թուրքական «Demokrat haber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ գրքի շնորհանդեսի ժամանակ գրողը հատվածներ կկարդա գրքից, ապա կպատասխանի ներկաների հարցերին:
Գիրքը ներկայացնում է, թե ինչպես Գերմանիան, որը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր տիրապետությունը հաստատել Արևելքում, Թուրքիային ներքաշեց պատերազմի մեջ: Կայսրության բանակում ծառայող գերմանացի զինվորները հայերին լրտես և դավաճան էին համարում: Իսկ երբ հայերի բռնի տեղափոխությունը ցեղասպանության վերածվեց, գերմանական կառավարությունը գտավ, որ միլիոնավոր մարդկանց կոտորածը «դաժան, սակայն արդյունավետ մեթոդ է»: Ըստ հեղինակի` Գերմանիան անտեսել է հայերի դեմ կատարվող վայրագությունների վերաբերյալ դիվանագետների և հոգևորականների մտահոգությունները:
Յուրգեն Գոդշլիգը գիրքը գրելիս այցելել է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, հանդիպել է ցեղասպանության զոհերի հարազատների հետ, ուսումնասիրել է գերմանական և թուրքական արխիվները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |