Տարածաշրջան13:00, 02 Դեկտեմբեր 2015
Hurriyet. «Ռուսական ուժերը զինամթերք են մատակարարել Սիրիայի քրդական ուժերին»

Թուրքական «Hurriyet» պարբերականի պնդմամբ` Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ-ն պատկանող բեռնափոխադրող ինքնաթիռ զինամթերք է մատակարարել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)-ին:
«Hurriyet»-ը, հղում անելով ընդդիմադիր «Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովի»(SYKK) արած հայտարարությանը, նշում է, որ զինամթերքը մատակարարվել է Սիրիայի Մաքսուդ շրջանում: Ըստ դրա` ինքնաթիռից պարաշյուտների միջոցով շրջան է իջեցվել ավելի քան 5 տ փոքր տրամաչափի զինամթերք:
Թուրքական պարբերականը հայտնում է, որ Սիրիայի քրդական ուժերին ռուսական աջակցություն սկսվեց այն բանից հետո, երբ Սիրիայում նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խոցվեց «СУ-24» ռազմական ինքնաթիռը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |