Միջազգային09:02, 02 Դեկտեմբեր 2015
ՆԱՏՕ-ն Թուրքիայի անվտանգության համար ռազմանավեր և ինքնաթիռներ է ուղարկում Սև ծով

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների ժողովից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ մոտ ժամանակներս Սև ծով են ուղարկվելու Գերմանիայի և Դանիայի ռազմանավերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները:
Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի` Ստոլտենբերգը շեշտել է, որ ռազմանավերի տեղակայումը Սև ծովում, ամենևին կապված չէ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության հետ, դա միան արվում Թուրքիայի անվտանգության համար:
Նավերը ծովում իրականացնելու են մարտավարական մի շարք գործողություններ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային նվազեցնել առկա լարվածությունը, ապա ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք կօգնեն նվազեցնել նման միջադեպերի ռիսկերը (Նկատի է ունեցել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում խոսցված ռուսական ինքնաթիռի միջադեպը):
Նա, խոսելով նախկինում Թուրքիայում տեղակայված «Patriot» զենիթահրթիռային համակարգերից, նշեել է, որ տեղի ունենալիք ժողովի ընթացքում քննարկվելու է նաև, թե այժմ ինչ տեսակ միջոցներով է ապահովվելու Թուրքիայի պաշտպանությունը:
Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին հետևել Դանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի օրինակին և ձեռնարկել նմանատիպ քայլեր առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում տեղակայված ԱՄՆ-ի զինուժին պատկանող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Patriot» զենիթահրթիռային համակարգերը դուրս էին բերվել Թուրքիայի 39-րդ հետևակային բրիգադի զորամասից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |