Հասարակական09:23, 02 Դեկտեմբեր 2015
Նոբլյան մրցանակակիր թուրք գրող քննադատել է Թուրքիայում տիրող բռնությունների մթնոլորտը
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գրող Օրհան Փամուքը Իտալիայում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին և մտավորականների ու լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին:
Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Փամուքն Իտալիա է մեկնել իր վերջին գրքի շնորհանդեսի կապակցությամբ: Փամուքը նշել է, որ Թուրքայի իշխանություններն անհանդուրժողականություն են դրսևորում լրագրողների նկատմամբ. «Լրագրողները ծեծի են ենթարկվում, բանտարկվում, սպանվում: Գլխավոր ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը և իմ մտերիմ ընկերը՝ Ջան Դյունդարը, կալանավորվեց: Ի՞նչ կարող եմ ասել: Շատ բարկացած և վշտացած եմ»:
Իսկ իտալական «İL Mattino» թերթին տված հատուկ հարցազրույցում գրողն անդրադարձել է նաև Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության դեպքին:
«Դա սարսափելի քայլ էր, քանի որ ուղղված էր մի խաղաղասեր մարդու, քրդական հարցի ընտրյալ ներկայացուցչի և մտավորականության դեմ», - ընդգծել է Փամուքը:
Անվանի գրողը մեկնաբանություններ է արել նաև Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) բանակցությունների և փախստականների հարցում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ: Նոբելյան մրցանակի դափնեկիրը նշել է, որ ինքն անձամբ տարիներ շարունակ պայքար է մղել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար և այս փոխհամաձայնությունը դիտարկում է որպես եվրաինտեգրման ուղղությամբ արված մեծ քայլ:
«Եթե սա դրական լինի և Թուրքիա-ԵՄ փաթեթը նորից օրակարգ բերվի, ապա ԵՄ-ն չպետք է անտեսի նաև ժողովրդավարության և մտքի ազատության սկզբունքների հարցը»,- նշել է գրողը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |