Միջազգային07:42, 02 Դեկտեմբեր 2015
Ֆրանսիան ու Գերմանիան դիմել են Թուրքիային Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործելու համար

Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում է կայացրել 6 «Tornado» ռազմական ինքնաթիռ, 1200 զինվորական և մեկ ֆրեգատ ներգրավվել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ընթացող ռազմական գործողություններին:
Գերմանացի պաշտոնյան ավելացրել է նաև, որ ռազմական ինքնաթիռները տեղակայվելու են Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում, ինչի համար արդեն դիմել են թուրքական իշխանություններին:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` ԻՊ-ի դեմ պայքարում գերմանական առաքելության ծախսերը կկազմեն 134 մլն եվրո: Կառավարության որոշումը Բունդեսթագի կողմից հաստատվելուց հետո Գերմանիան 1 տարի ժամկետով կներգրավվի ԻՊ-ի դեմ անմիջական ռազմական գործողություններին` անհրաժեշտության դեպքում երկարաձգելով առաքելության ժամկետը:
Ինջիրլիքի, ինչպես նաև Թուրքիայի տարածքում գտնվող այլ ռազմաբազաներից օգտվելու ցանկության մասին այդ երկրի իշխանություններին նամակով դիմել է նաև Ֆրանսիան: Ռազմաբազաներից բացի Ֆրանսիան Թուրքիային է դիմել «Charles De Gaulle» ավիակիր ռազմանավի համար թուրքական Մերսին քաղաքի Թուշուջու նավահանգստից լոգիստիկ աջակցություն ստանալու համար:Նշվում է, որ թուրքական պաշտոնյաները հայտարարել են, որ դիմումները բավարարելու համար որևէ խոչընդոտ չեն տեսնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |