Գիտակրթական07:45, 02 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի դպրոցականները «մարդու իրավունքներ» առարկան կսովորեն նաև հայկական հեքիաթներով
Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ 4-րդ դասարանում պարտադիր ուսուցանվող «մարդու իրավունքներ, քաղաքացիություն և ժողովրդավարություն» առարկան կդասավանդվի նոր մեթոդով:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ` նորարարության հեղինակը գերմանաբնակ թուրք գրող Յուջել Ֆեյզիօղլուն է, ում առաջարկով հրատարակվել է դասագիրք, որի մեջ հավաքվել են թուրքական, քրդական և հայկական ժողովրդական հեքիաթները: Նորարար մեթոդի էությունն այն է, որ տվյալ առարկան երեխաներին կներկայացվի հեքիաթների միջոցով:
Նախաձեռնության հեղինակը, խոսելով գրքի նշանակության մասին, ասել է. «Մեր երեխաները մեծանում են Անդերսոնի, Գրիմ եղբայրների, Շարլ Պերոյի հեքիաթներով: Մտածեցի՝ հավաքագրենք թյուրքական աշխարհի, քրդական և Միջագետքի հեքիաթները: Մեր երեխաներն իրենց երկրի, իրենց հարևանների մշակությով պետք է մեծանան, քանի որ եղբայրը եղբոր հետ կարող է կռվել, սակայն թշնամի չի կարող դառնալ»:
Գիրքում, որ բաղկացած է «Մարդ լինել», «Իրավունք, ազատություն և պատասխանատվություն», «Փոխհամաձայնություն», «Կանոներ», «Համակեցություն» և «Արդարություն ու հավասարություն» բաժիններից, ներառված են 30 դաղստանյան, թուրքմենական, ղազախական, թուրքական, քրդական, չուվաշական, ուզբեկական, մակեդոնական, ղըրղըզական, ադրբեջանական, ույղուրական, թաթարական, ասորական և հայկական հեքիաթներ:
Նշվում է, որ յուրաքանչյուր բաժնի վերջում հավելյալ տեղեկություններ են հաղորդվում տվյալ բաժնում ներառված հեքիաթների մասին. որ ժողովրդին են պատկանում, որտեղ են ապրում հերոսները, տվյալ երկրի աշխարհագրությունը և այլն:
Գրքում հայերի մասին գրված է. «Հայերի պատմությունը գալիս է մ.թ.ա ժամանակներից: Սելջուկների, Օսմանյան կայսրության, աքքոյունլուների ժամանակներից ի վեր միշտ հայերի հետ միասին ենք ապրել՝ 1000 թվականից սկսած: Մեր երկրում էլ որոշ թվով հայ հայրենակիցներ կան: Հայերը մի ժողովուրդ են, որը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի մեջ՝ ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի և այլ բնագավառներում»:
Հիշատակվում է Պալյան ընտանիքը, որից սերած ճարտարապետները կառուցել են Չըրաղան, Դոլմաբահչե պալատները, Քուլելի ռազմական վարժարանը, մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |