Քաղաքական08:26, 03 Դեկտեմբեր 2015
Էրդողան. «Ռուսաստանի անհամաչափ արձագանքը մեզ վշտացնում է»
Պաշտոնական այցով Քաթարում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթարի համալսարանում ելույթի ժամանակ խոսել է խոցված ռուսական ինքնաթիռի, ռուս-թուրքական լարված հարաբերությունների, Ռուսաստանի՝ Սիրիայում ռազմական գործողություններում ներգրավածության մասին:
Էրդողանը նշել է, որ հնարավոր չէ հասկանալ այլ ուժերի, որոնք մտնում են մի տարածաշրջան, որի հետ որևէ կապ չունեն և որտեղ (Իրաք և Սիրիա) իրավիճակը գնալով ավելի է լարվում: «Եթե ահաբեկչության դեմ են պայքարում, միասին պայքարենք, սակայն սխալ է, երբ ահաբեկչության դեմ պայքարը պատրվակ դարձնելով, անմեղ մարդիկ են սպանվում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Անդրադառնալով ռուսական Սու-24 ռազմանական ինքնաթիռի խոցման միջադեպին՝ Էրդողանն ասել, թե այն խոցվել է Թուրքիայի տարածքում: Ըստ Թուրքիայի նախագահի հավաստիացումների՝ իրենք ինքնաթիռի խոցումից հետո են իմացել, որ ինքնաթիռը պատկանում է ռուսական օդուժին: Նա հիշեցրել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ չէ, որ խախտել են Թուրքիայի օդային տարածքը, նման դեպք տեղի էր ունեցել նաև հոկտեմբերի 3-ին և 4-ին:
Ըստ Էրդողանի՝ առաջին խախտման ժամանակ ինքը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հավաստիացրել էր, թե նման բան չի կրկնվի:
«Յուրաքաչյուր ազգ դիմացինի հանդեպ հարգալից պետք է լինի, դիմացինի պատվի հետ չպետք է խաղա»,-ասել է Էրդողանը՝ կրկին հարց ուղղելով Ռուսաստանին, թե ինչ գործ ունեն «մարդասպան Ասադի երկրում»:
Էրդողանը ներկայացրել է նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակը և խոսել Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների մասին՝ նշելով, որ Թուրքիան այդ հարցում զգացմունքայնություն չի ցուցաբերել և չի ցուցաբերի:
«Մենք իրավիճակը լարելու միտք չունենք: Շարժվելու ենք դիվանագիտական ճանապարհով: Եթե Ռուսաստանը շարունակի քայլերը (Թուրքիայի դեմ-խմբ.) մենք էլ դրանց դեմ կսկսենք համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ռուսաստանի անհամաչափ արձագանքը մեզ վշտացնում է»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |