Ցեղասպանություն07:39, 04 Դեկտեմբեր 2015
Ըստ Դեմիրթաշի՝ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ ու ներում խնդրի
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դեկտեմբերի 1-ին մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյաների հետ:
Վաշինգտոնում Դեմիրթաշը մասնակցել է նաև Միջին Արևելքի ինստիտուտի՝ Թուրքիայի վերբերյալ 6-րդ ամենամյա կոնֆերանսին: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի Youtube-ի պաշտոնական էջից, որտեղ տեղադրված է Դեմիրթաշի ելույթի տեսագրությունը: Հանդիպման ժամանակ հայ արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարց է ուղղել ԺԴԿ առաջնորդին:
Դեմիրթաշն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի կառավարությունը, ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ժամանակ առ ժամանակ որոշակի քայլեր է ձեռնարկել՝ ուղղված հայկական հարցի կարգավորմանը:
«Եթե հիշում եք, ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեցին, սահմանները բացելու, առևտրական կապերը խթանելու, փոխադարձ վստահություն ձևավորելու փորձեր արվեցին: Սա մի գործընթաց է, որն անհրաժեշտ է շարունակել»,- նշել է Դեմիրթաշը:
ԺԴԿ համանախագահն չի հնչեցրել «ցեղասպանություն» եզրը, բայց կարևորել է Թուրքիայի առերեսումն իր անցյալի հետ: Ըստ նրա՝ առերեսումը պետք է տեղի ունենա ոչ թե այսօրվա թուրք ժողովրդի ու հասարակության նսեմացման մեղադրման, այլ փոխըմբռնման ու համատեղ ապագայի կերտման հնարավորության ստեղծման հաշվին:
«Ի վերջո, մենք խոսում ենք պատմական մի դառը իրադարձության մասին, որի հետ անհրաժեշտ է առերեսվել: Առերեսումը ոչ թե նոր վերքեր բացելն է, այլ այդ ցավը վերապրած մարդկանց ապրումակցելը, այլևս չկրկնվելու պայմանով փոխադարձ վստահություն ձեռք բերելը: Ես չգիտեմ, թե թուրք հասարակությունը կամ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես երբ կարող է վերջնականապես առերեսվել սրա հետ, բայց բոլոր այս տառապանքները ետևում թողելով՝ մենք դեպի ապագա չենք կարող շարժվել»:
Դեմիրթաշը նշել է, որ մասնագիտական հանձնաժողովները կարող էին օգնել պատմական ճշմարտության վերհանման և առերեսման հարցում: Այդ պատճառով ԺԴԿ-ն բազմիցս խորհրդարանում բարձրացրել է հանձնաժողովների հարցը, բայց պատասխան չի ստացել:
«Եթե կարողանանք այս ամենը ծառայեցնել ոչ թե թուրք հասարակությանը մեղադրելու ու դատապարտելու, այլ բուժելու, բուժվելու և եղբայրանալու նպատակին, եթե կարողանանք անցյալի այդ ողջ ցավը համարձակորեն քննարկել, ուսումնասիրել, ներում խնդրել, ապա այդ դեպքում գուցե կկարողանանք համարձակորեն նայել ապագային և վստահ լինել, որ մի լավ գործ ենք արել», -եզրափակել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |