Տնտեսական12:27, 07 Դեկտեմբեր 2015
Ադրբեջանը Թուրքիայի համար 40% զեղչ է սահամնել բեռնափոխադրումների հարցում

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը Կայսերիի առևտրի պալատի (KTO) կողմից կազմակերպված ժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար 40% զեղչ է սահմանել բեռնափոխադրումների սակագնի հարցում: Էլիթաշը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, մասնավորապես ասել է. «Թուրքիա-Ադրբեջան բեռնափոխադրումների հարցում 40% զեղչ է արվել: Ամենամոտ ժամանակներում այն կիրականացվի: Վիզաների հետ կապված խնդիրներ կան, որոնք նույնպես կկարգավորվեն:»
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Ռուսաստանն այժմ խոչընդոտում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող 300 թուրքական բեռնատարների տեղաշարժին:
Ինչպես փոխանցում է թուրքական «haberler» լրատվամիջոցը, նախարարը ընդգծել է, որ Թուրքիան նավթի և բնական գազի մատակարարման շուրջ այժմ բանակցություններ է սկսել Քաթարի, Ադրբեջանի և Հյուսիսային Իրաքի հետ: Ըստ նրա` այժմ Թուրքիան փորձում է հնարավորինս նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |