Տարածաշրջան07:54, 07 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի արտգործնախարարը սադրանք է որակել ռուս զինվորի քայլը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախօրեին Բոսֆորի նեղուցով ռուսական ռազմանավի անցման ժամանակ ռուս զինվորի կողմից հրթիռով կրակի պատրաստ դիրք ընդունելու դեպքին:
«Այստեղ սադրանք կա: Ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից մեր սահմանի խախտումն այլ բան է, նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը` բոլորովին այլ»:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` Չավուշօղլուն, հիշեցրել է, որ նեղուցներով օտարերկրյա ռազմանավերի անցումը կարգավորվոuմ է Մոնտրյոյի համաձայնագրով` ավելացնելով, որ թուրքական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարիկի այն դեպքերում, երբ այդ անցումները վտանգ պարունակեն:
«Ռուսական ռազմանավի զինվորի կողմից հրթիռով կրակելու դիրք ընդունելը միայն սադրանք է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նշենք, որ Բոսֆորի նեղուցով ռուսական «Կեսար Կունիկով» ռազմանավի զինվորներից մեկն անցման ողջ ընթացքում ուսին «Стрела-2» զենիթահրթիռային համակարգ է պահել` կրակելու պատրաստ դիրքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |