Տարածաշրջան09:52, 07 Դեկտեմբեր 2015
Հրապարակվել են Իրաքում տեղակայված թուրքական ռազմակայանի լուսանկարները

Հրապարակվել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի հիմնած ռազմակայանի առաջին լուսանկարները:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հրապարակել է ռազմակայանը պատկերող մի քանի լուսանկար, որոնք հրապարակել է քրդական «RUDAW» լրատվական գործակալությունը: Կայքը նշում է, որ Բեշիքայում տեղակայված թուրք զինվորների քանակը նախատեսվում է 8000-ից հասցնել մինչև 30000-ի` նշելով, որ ռազմակայանը նախատեսված է հենց նշյալ քանակի զինվորների համար: Նշվում է, որ Բեշիքայում արդեն առկա է թուրքական 140 զրահամեքենա:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ բացի Բաշիքայում հիմնված ռազմակայանից, մեկ ռազմական ճամբար էլ նախատեսվում է հիմնել Զելիքանի շրջանում: Նկարներում երևում է, թե ինչպես են շինարարական մեքենաները աշխատում ռազմակայանի տարածքն ընդլայնելու համար:
Նշենք, որ թուրքական զորախմբի ուղարկումը Հյուսիսային Իրաք առաջացրել է Իրաքի իշխանությունների դժգոհությունը: Մասնավորապես երկրի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ ալ Զամիլին Անկարայի այդ քայլը որակել է որպես «թուրքական ներխուժում»:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Էբադին էլ, հայտարարելով, որ թուրքական զորախումբն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության է ներխուժել երկրի տարածք, Թուրքիայից պահանջել է 48 ժամվա ընթացքում հանել զորքերը Իրաքի տարածքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |