Տարածաշրջան11:20, 08 Դեկտեմբեր 2015
Թուրքական «Doğan»-ը ներկայացնում է Ռուսաստանի կողմից խոցված ինքնաթիռների պատմությունները

Ռուսաստանի և Թուրքիայի պատմության մեջ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խցումը առաջին դեպքը չէ։ Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 1976 թվականին։ Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը հիշեցրել է ինքնաթիռների խոցման բոլոր այն պատմությունները, երբ Ռուսաստանը (այդ թվում և ԽՍՀՄ-ը) իր սահմանը խախտելու պատճառով խոցել է այլ երկրներին պատկանող ինքնաթիռներ։
Առաջին դեպքը, ըստ նույն աղբյուրի տեղի էր ունեցել 1976 թվականի օգոստոսի 24-ին, երբ ԽՍՀՄ օդուժը առանց զգուշացնելու խոցել էր թուրքական RF-5A հետախուզական ինքնաթիռը։ Նշվում է, որ թուրքական 2 ինքնաթիռ հետախուզական թռիչք էին իրականացնում Սղերթի, Մուշի և Աղրըի (Արարատ) շրջաններում։ Թուրքական ինքնաթիռները սարքերի անսարքության պատճառով սահմանի մոտ խախտել էր ԽՍՀՄ օդային տարածքը։ Վերջինն առանց գուշացնելու 4 հրթիռ էր արձակել և խոցել ինքնաթիռներից մեկը։
Ըստ աղբյուրի պնդման՝ խոցված ինքնաթիռը ԽՍՀՄ տարածք էր մտել 1-1,5 կիլոմետր։
Մեկ այլ դեպք տեղի էր ունեցել 1983 թվականին սեպտեմբերի 3-ին։ ԽՍՀՄ օդուժի Սու-15 կործանիչը 2 հրթիռ էր արձակել Նյու Յորք- Սեուլ թռիչքն իրականացնող կորեական ավիաուղիներին պատկանող ուևորատար ինքնաթիռի վրա, որը սխալմամբ հատել է ԽՍՀՄ սահմանը։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմը՝ 269 մարդ, զոհվել էին։ Թուրքական աղբյուրը ընդգծում է, որ այս դեպքից հետո ԽՍՀՄ-ը այդպես էլ ներողություն չխնդրեց։
2014 թվականի հունիսի 14-ին Ուկրաինայի օդուժին պատկանող Իլյուշին II-76MD տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարում Լուգանսկ քաղաքում, խոցել էին «Ռուսաստանի համակիր անջատողականները»։ Զոհվել էր 49 մարդ։
2014 թվականի հուլիսի 17-ին խոցվել էր մալազիական ավիաընկերության պատկանող Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Ամստերդամից Կուալա Լումպուր։ «Doğan»-ը գրում է, որ ինքնաթիռը խոցվել էր Դոնեցկի շրջանը վերահսկող «Ռուսաստանի համակիր անջատողականների» կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |