Տարածաշրջան12:02, 08 Դեկտեմբեր 2015
Դավութօղլուն` ռուս-թուրքական ճգնաժամի մասին. «Կոչ եմ անում Պուտինին հարցին ըմբռնումով մոտենալ»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ռուս-թուրքական լարվածությանը: Դավութօղլուն իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինին կոչ է արել հարցին ըմբռնումով մոտենալ`ասելով.
«Սա Թուրքիա-Սիրիա սահմանն է: Սահմանից այն կողմ գտնվողները մեր եղբայրներն են: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք էլ Ուկրաինայի կոչը ընդունեինք և Ուկրաինայում Ռուսաստանի հետ բարեկամական կապեր ունեցող անձանց ռմբակոծեինք` Ռուսաստանի օդային սահմանը խախտելով: Մենք չենք կարող անձայն հետևել, թե ինչպես են սպանում մեր թուրքմեն եղբայրներին»:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ-անդամակցությանը ասել է, որ Թուրքիան Եվրոպայի անբաժան մասն է:
«Մենք Եվրոպայի ժողովուրդ են: Առանց մեզ Եվրոպայի ոչ պատմությունը, ոչ ճակատագիրը, ոչ ապագան չի գրվի: Միևնույն ժամանակ մենք Ասիայի ժողովուրդ ենք: Առանց մեզ Ասիայի պատմությունն էլ չի գրվի»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |