Տարածաշրջան07:30, 08 Դեկտեմբեր 2015
Milliyet. Թուրքիայի ԱԳՆ-ն իջեցրել է Ռուսաստանի դեսպանի ընդունելության մակարդակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) հրավիրված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովն ընդունվել է վարչության պետի մակարդակով: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Ռուսաստանի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ-ի արարողությունների արձանագրության ցուցակում ներառված էր մեծ պետությունները ներկայացնող 5 ամենապատվելի դիվանագետների շարքում և սովորաբար ընդունվում էր նախարարի առաջին տեղակալի կողմից:
Կայքը նշում է, որ Ռուսաստանի դեսպանը հոկտեմբերի 3-ին և դրանից հետո տեղի ունեցած Թուրքիայի օդային սահմանների խախտումների, ինչպես նաև ռուսական ինքնաթիռի խոցման դեպքի առիթով ԱԳՆ հրավիրվելիս նույնպես ընդունվում էր առաջին փոխնախարարի մակարդակով:
Սակայն այս անգամ ռուսական ռազմանավի` Բոսֆորի նեղուցն անցնելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով արտգործանխարարություն կանչված ռուս դեսպանին ընդունել է արտգործնախարարության ծովագնացության, ավիացիայի և սահմանային վարչության պետ Բուրաք Օզուրգերգինը:
Թուրքական աղբյուրը մեջբերել է նաև հանդիպման վերաբերյալ ԱԳՆ-ի հայտարարության մեջ օգտագործված «Արտակարգ և լիազոր դեսպանի ընդունելությունը վարչության պետի կողմից» ձևակերպումը` նշելով, որ այս հանգամանքը հավելյալ ուշադրություն է հրավիրում ԱԳՆ-ի քայլի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |