Մշակութային08:21, 09 Դեկտեմբեր 2015
«Դիարբեքիրի պատմամշակութային կոթողները մահանում են». Radikal -ի անդրադարձը

«Դիարբեքիրի պատմական կառույցները մեռնում են»: Այսպիսի վերնագրով է թուրքական կայքը ներկայացրել Դիարբեքիրում առաջին օսմանյան մզկիթի՝ Քուրշուն ջամիի, հայկական եկեղեցիների և այլ արժեքավոր կառույցների համար ստեղծված ծայրահեղ վտանգավոր դրությունը: «Radikal» թերթի սյունակագիր Օմեր Էրբիլը անդրադարձել է Դիարբեքիրի պատմամշակութային կոթողների անխնա ոչնչացման հանգամանքին:
«Քաղաքի շուրջը տարածվող Դիարբեքիրիի ամրոցի, Անզելե գետակի, Դիջլեի հովտի մասը կազմող Հեվսելի այգիների տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս տարածքին հարակից մի ընդարձակ շրջան էլ՝ Դիարբեքիրի Սուր շրջանը, ինչպես նաև որոշ քաղաքացիական ճարտարապետական կառույցներ, մզկիթներ, եկեղեցիներ նույնպես ընդգրկված են մշակութային ժառանգության ցուցակում:
Սակայն վերջին ամիսներին այս շրջանում տեղի ունեցած բախումները պատմական այս կոթողներին անդառնալի վնասներ հասցրեցին: Ցավալի է տեսնել, որ ահաբեկչական գործողությունների պատճառով վնասվում են հազարավոր տարիների ընթացքում բազմաթիվ շրջափակումների, ապստամբությունների, պատերազմների թոհուբոհով անցած և չնայած այդ ամենին՝ կանգուն մնացած այս պատմական քաղաքի մշակութային կոթողները,»- գրում է Օմեր Էրբիլը:
«Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցու՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մոտակայքում ռումբի պայթյունի պատճառով կառույցը մեծապես վնասվել էր: Նույն կերպ վնաս է կրել նաև հայկական կաթոլիկ եկեղեցին»,- գրում է «Radikal»-ի թղթակիցը՝ անդրադառնալով նաև օրեր առաջ Քուրշունլու ջամիի հրդեհման և այդ մզկիթի պահպաման կոչով հանդես եկած Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլիչիի սպանության դեպքերին:
Էրբիլին նշում է նաևայն հանգամանքը ,որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն ահաբեկչությունների պատճառով վերջին շրջանում միայն Սիրիայում ավերվել է 300 պատմամշակութային կոթող և 450 քաղաքացիական ճարտարապետական կառույց:
«Քուրշունլու ջամիին վնաս հասցնող մտածելակերպը ոչնչով չի տարբերվում Պալմիրայի տաճարը պայթեցնող «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD) վարվելակերպից: Մշակութային ժառանգության պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցելը յուրաքանչյուրի պարտականությունն է»,- եզրափակում է լրագրողը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |