Տարածաշրջան09:43, 09 Դեկտեմբեր 2015
Դիարբեքիրում բախումները թեժացել են, հրկիզվել է 4 դպրոց

Դիարբեքիրի Սուր շրջանում բախումները թուրք ուժայինների հետ հաճախակիացել են: Սուրի 6 թաղամասում, 1 պողոտայում և Դաղքափը հրապարակում շարունակում է գործել պարետային ժամը (7-րդ օրն է):
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ թուրք ուժայինները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների փորած խրամատները փակելու և կազմած բարիկադները քանդելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Սակայն ուժայինների այս գործողություններն ուղեկցվում են բախումներով, որոնք ժամանակ առ ժամանակ թեժանում են:
Նշվում է, որ կեսօրից հետո քաղաքի տարբեր շրջաններում հաճախակիացել են կրակոցի և պայթյունի ձայները: Բախումների ընթացքում զոհվել է 1 մարդ, թուրքական ոստիկանությունը վնասազերծել է 10 ՔԲԿ-ականի:
Բախումներ են եղել նաև քաղաքի կենտրոնական շրջաններում, երբ մի խումբ, որի մեջ եղել են նաև երեխաներ, փորձել է բարիկադներով փակել Էքինջիլեր պողոտան: Ոստիկանությունը խումբը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Հրկիզվել է 4 դպրոց, որոնցից 3-ն այլևս պիտանի չէ շահագործման համար: Ըստ ոստիկանության հաղորդման՝ դպրոցները կրակի են տվել ՔԲԿ-ականները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |