Քաղաքական11:18, 10 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պահանջել է չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքները
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) դիմել է սահմանադրական դատարան՝ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:
Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի համաձայն՝ դատարանին ուղղված հայցադիմումում թվարկվել են նման պահանջ ներկայացնելու հիմնավորումները, բացի այդ` պահանջ է ներկայացվել նաև ուսումնասիրելու և հաստատելու, որ այն սահմանափակումները, որոնց ենթարկվել է ԺԴԿ-ն, մի շարք իրավունքների ոտնահարման պատճառ են դարձել:
Հեշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարողացել էր մեծամասնություն ապահովել: ԱԶԿ-ն, ստանալով քվեների 49.4 տոկոսը, ստացել էր 316 պատգամավորական մանդատ:
Մյուս կուսակցությունները գրանցել էին հետևյալ արդյունքները. ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)՝ 25.4 տոկոս (134 պատգամավոր), ԺԴԿ ՝10.7 տոկոս (59 պատգամավոր), ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP)՝ 11.9 տոկոս (41 պատգամավոր): ընդ որում, ԺԴկ թեև հունիսի 7-ի ընտրությունների համեմատ ձայների կորուստ էր ունեցել, բայց արտահերթ ընտրություններում կուսակցությանը հաջողվել էր դառնալ խորհրդարանում երրորդ կուսակցությունը՝ ըստ ներկայացվածության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |