Հասարակական08:02, 10 Դեկտեմբեր 2015
Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել
ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ուղղված ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար նմանատիպ դիմումները սովորաբար պետք է 30 օրում 100.000 ստորագրություն հավաքեն:
«Whitehouse.gov» կայքում տեղ գտած դիմումի տեքստը հետևյալ բովանդակությունն ունի.
«Սիրիայում ԻՊ-ի (İŞİD-«Իսլամական պետություն») թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռի՝ Թուրքիայի կողմից խոցվելուց հետո անհնար է հերքել այն փաստը, որ նախագահ Էրդողանը աջակցում է Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին: ԻՊ-ը Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում, ԻՊ-ի և Ալ-Քաիդեի ահաբեկիչները և այլ ջիհադական խմբեր ելումուտ են անում թուրքական սահմանով:
Թուրքիան նախկինում էլ աջակցել է Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում գործող ահաբեկչական խմբերին,իր հարևանների դեմ (Կիպրոսում զինվորներ տեղակայելով, Հունաստանի օդային սահմանը խախտելով, Հայաստանը շրջափակման մեջ պահելով) ագրեսիվ պահվածք է դրսևորել, ցեղասպանության է ենթարկել հայերին, հույներին, ասորիներին: Այս պատճառներից ելնելով՝ Թուրքիան պետք է հայտարարվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիա-Ամերիկա դաշնակցությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |