Իրավական11:24, 11 Դեկտեմբեր 2015
Թուրք փաստաբան. «Թուրքիան արագորեն վերածվում է բանտերի երկրի»
ՄԱԿ-ի կողմից «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման 67-րդ տարեդարձի առթիվ Թուրքիայի Իզմիր քաղաքի փաստաբանների պալատի անդամ Նուրիե Քադանը մամուլի ասուլիս է հրավիրել: Ասուլիսին Քադանն ընդգծել է, որ Թուրքիան հետզհետե ավելի ու ավելի է ներառվում ահաբեկչության ցանցի մեջ:
«Նախ և առաջ ուզում ենք հասարակությանը հայտնել, որ ծայրաստիճան մտահոգված ենք այս գործընթացով, որը ոտնահարում է ամեն տեսակ մարդկային իրավունքները, իր խորը ազդեցությունն է թողնում հասարակության յուրաքանչյուր խավի վրա՝ մեծ վնաս հասցնելով մեր հոգևոր և հասարակական արժեքներին», - նկատել է թուրք փաստաբանը:
Քադանը նշել է, որ Թուրքիայում բանտերի ընդհանուր թիվը հասնում է 361-ի, իսկ քրեակատարողական հիմնարկներում 18 տարին չլրացած 2.165 երեխա է պատիժ կրում: Թուրքիայի բնակչությունը վերջին 15 տարում աճել է 24 տոկոսով, մինչդեռ բանտարկյալների և դատապարտվածների թիվն ավելացել է 234 տոկոսով:
«Այս տվյալներով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 2-րդ, «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) երկրների շարքում 3-րդ, իսկ ողջ աշխարհում՝ 10-րդ տեղը: Ըստ արդարադատության նախարարության տեղեկատվության՝ 2015-ին կավարտվի 42 նոր բանտերի կառուցումը, որոնք կարող են ընդունել 26.380 բանտարկյալ: Այսպիսով, Թուրքիան մեծ արագությամբ վերածվում է բանտերի երկրի»,- ավելացրել է Քադանը:
Փաստաբանը նշել է նաև, որ 2015թ. ընթացքում Թուրքիայում 617 երեխա է մահացել: Տղամարդկանց կողմից սպանվել է 239 կին, ևս 1592 քաղաքացի սպանվել է իր աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |