Տարածաշրջան07:40, 11 Դեկտեմբեր 2015
Իրաքը կրկին պահանջել է թուրքական զորքը դուրս բերել իր տարածքից

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգորնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել են Բաղդադ, որտեղ հանդիպում են ունեցել Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի և արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆերի հետ:
Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով Իրաքի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Ջեմալի գրավոր հայտարարությանը, նշում է, որ կողմերը քննարկել են թուրքական զորքերի իրաքյան Բաշիքա շրջանում տեղակայվելու հարցը: Իրաքը դա դիտում է որպես օտար զինուժի ներխուժում սեփական տարածք: Հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը շեշտել է, որ թուրքական զորքի մուտքով խախտվել է իրենց երկրի սուվերենությունը: Նա պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքը Իրաքի տարածքից:
Ֆիդանն այցի ընթացքում նաև առանձին հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ: Վերջինս հանդիպման ընթացքում նույնպես անդրադառնալով վերոնշյալ խնդրին, պահանջել է, որ թուրքական զինուժն ամբողջովին դուրս գա Մոսուլի նահանգի Բաշիքա շրջանից:
Թուրքական կողմն էլ իր զինուժի նման քայլը պատճառաբանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով:
Հիշեցնենք, որ թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում և նպատակ ունեն մարզել Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի, զորաջոկատները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |