Տարածաշրջան13:07, 14 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի հարավարևելյան շրջաններում պարետային ժամ է

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի շրջաններում այսօր ժամը 23:00-ից սկսած պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` այս մասին հայտարարել են Շըրնաքի նահանգապետը նահանգի ոստիկանության և ժանդարմերիայի պետերի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նահանգապետ Ալի Իսհան Սուն նշել է, որ պարետային ժամը (փողոց դուրս գալու արգելք) հայտարարվում է երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ուժայինների կողմից կազմակերպվելիք գործողությունների ժամանակ բնակիչների կյանքի և գույքի ապահովության համար:
Այսօր Թուրքիայի ժամանակով ժամը 16:00-ից սկսած պարետային ժամ է հայտարարվել Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի 4 թաղամասերում:
Նշեք, որ վերը թվարկված շրջաններում օրեր առաջ էր հանվել պարետային ժամը, որի ընթացքում թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ էին գրանցվել երկու կողմերից էլ:
Ավելացնենք նաև, որ արդեն ավելի քան 10 օր պարետային ժամ է գործում Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում, որտեղ շարունակվում են բախումները թուրքական հատուկ ստորաբաժանումների ու քուրդ զինյալների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |