Տարածաշրջան10:08, 14 Դեկտեմբեր 2015
Իրաքի շիա առաջնորդներից մեկը պատրաստակամություն է հայտնել պայքարել թուրքերի դեմ

Իրաքի շիա առաջնորդներից Մուքթեդա ալ Սադըրը խոսել է Իրաքի տարածք թուրքական զորքերի ներխուժման մասին: Թուրքական «milliyet» պարբերականը, մեջբերելով Սադըրի խոսքերը, նշում է. «Թուրք զավթիչները սահմանին են: Որոշ խմբեր դրա դեմ թե ռազմական, թե այլ ճանապարներով կռվում են: Եթե այդ անգամ խմբերը իրենց պարտականությունները չկատարեն, ապա մենք ենք պատրաստ պայքարել»:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից, թուրքական ուժերի անօրինական գործողությունների դեմ բողոքել են Իրաքի այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Բասրան, Մեյսանը և Բաբիլը: Այնտեղ կազմակերպված բողոքի ցույցերում ցուցարարները պահանջել են, որ Թուրքիան իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից:
Նշվում է նաև, որ Բասրայի նահանգային խորհրդում կազմակերպված ժողովի ժամանակ տեղի է ունեցել բոյկոտ այն ապրանքների դեմ, որոնք Թուրքիայից ներկրվում են Իրաք: Նշյալ խորհուրդը որոշում է կայացրել խոչընդոտել Իրաքի նահանգներում թուրքական ընկերությունների կողմից կազմակերպվելիք աճուրդները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |