Հասարակական08:00, 14 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում քուրդ բնակչության մի մասը բախումների պատճառով լքում է տները
Թուրքիայի հարավ-արևելյան մի քանի շրջաններից, որտեղ վերջին շրջանում պարետային ժամի պայմաններում տևական բախումներ էին տեղի ունենում թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև, պարետային ժամերի չեղարկումից հետո սկսվել է բնակչության հեռացում:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում 9 օր տևած պարետային ժամը 3 օր առաջ չեղարկվել էր, սակայն 17 ժամ չանցած կրկին պարետային ժամ հայտարարվեց: 17 ժամվա ընթացքում բնակչության մի մասը դուրս եկավ շրջանից` տեղափոխվելով երկրի ավելի անվտանգ շրջաններ: Այս պահին շրջանում շարունակվում են կատաղի բախումները Թուրքիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` բնակչության գաղթ է սկսվել նաև Մարդին նահանգի Նուսայբին (Մծբին) շրջանից, որտեղ օրեր առաջ է չեղարկվել պարետային ժամը:
Շրջանի Աբդուլքադիր փաշա, Ֆըրաթ, Դիջլե և Յենիշեհիր թաղամասերի բնակչությունը զանգվածաբար լքում է տները: Աղբյուրի հաղորդմամբ` նրանց մի մասը տեղափոխվում է հարևան ավելի ապահով շրջաններ, իսկ մնացածը` Ստամբուլ, Իզմիր և այլ մեծ քաղաքներ:
Թուրքիայի Շըրնաք քրդաբնակ նահանգի Սիլոփի և Ցիզրե շրջաններից էլ մասսայաբար հեռանում են ուսուցիչները:
Ջիզրեի 104 դպրոցներում աշխատող 1298 ուսուցիչների զգալի մասը, որոնց ընտանիքներն այլ շրջաններում են բնակվում, լքում են Ջիզեն:
Նշվում է, որ հեռացող մարդկանց թիվն այնքան մեծ է, որ միջքաղաքային տրանսպորտը չի հասցնում բոլորին տեղափոխել, ինչի պատճառով ավտոկայաններում մեծ հերթեր են գոյանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |