Իրավական15:56, 15 Դեկտեմբեր 2015
10 ամիս բանտարկություն՝ Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի «Ժողովրդի փրկության կուսակցության» (HKP) Բայրաքլը նահագի տարածքային գրասենյակի ղեկավար Յուսուֆ Գենջերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Քրգործի հարուցման պատճառ է դարձել 2014թ. Թուրքիայի Սոմա հանքահորում 301 մարդու և Էրմենեքի հանքահորում 18 մարդու կյանք խլած պայթյունների թեմայով կուսակցության կազմակերպած մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանին վիրավորող բովանդակությամբ պաստառներ ցուցադրելը:
Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` դատարանը Գենջերին սկզբում դատապարտել է 1 տարվա ազատազրկման, ապա, հաշվի առնելով նրա կարգավիճակը, պատժաչափը կրճատել է 2 ամսով:
Դատավճռի առիթով իրենց դժգոհությունն են հայտնել դատարանի շենքի դիմաց հավաքված Գենջերի կուսակիցները:
Իսկ կուսակցության փոխքարտուղար Թաջեթթին Չոլաքը նշել է, որ նախագահին վիրավորելու վերաբերյալ դատավարությունների շարքը հասարակությանը վախեցնելու ու ահաբեկելու միջոցներից մեկն է դարձել` ավելացնելով, որ այդ դատավարությունների թիվն արդեն 1200-ի է հասել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |