Տարածաշրջան09:22, 15 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի վարչապետը խոստացել է երկրի բոլոր շրջաններն «ահաբեկիչներից մաքրել»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Ahaber» հեռուստաալիքի եթերում խոսել է երկրի արևելքում տիրող իրավիճակի մասին:
Վարչապետի խոսքերով` ինքը գոհ չէ, որ Շըրնաք նահանգնի Ջիզրե և Սիլոփի շրջաններում պարետային ժամ է հայտարարված, սակայն որոշումն ընդունվել է խաղաղ բնակչության շրջանում կորուստները կանխելու նպատակով: Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիան 30 տարվա ընթացքում ամենածանր, սակայն ամենահաջող պայքարն է մղում ահաբեկչության դեմ:
Նա նշել է, որ «ահաբեկիչները» ցանկանում են կյանքի բնականոն ընթացքը խաթարել՝ բարիկադներ կառուցելով, խրամատներ փորելով:
«Այդ խրամատների մյուս կողմում հիվանդանոցներ և դպրոցներ են, որոնք որոշ տեղերում անգամ հրդեհվում են: Բոլոր այդ շրջանները մաքրելու ենք ահաբեկիչներից: Եթե անհրաժեշտ լինի թաղամաս առ թաղամաս, փողոց առ փողոց, տուն առ տուն կմաքրենք»,-վստահեցրել է Թուրքիայի վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |