Իրավական10:38, 16 Դեկտեմբեր 2015
Էրդողանի և Դավութօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել Սուրուչի սպանդը կոծկելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ Սուրուչի սպանդի վերաբերյալ քրգործին ընթացք չտալու, կոծկելու մեղադրանքով:
Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ դատական հայցը ներկայացրել են 2015թ. հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 34 երիտասարդների հարազատները, որոնք զայրացել են նշյալ քրգործով տարվող հետաքննության անարդյունավետությունից:
«Արդարադատություն Սուրուչի գործում» նախաձեռնության փաստաբան Ջան Թոմբուլը նշել է, որ Սուրուչի սպանդը հիմք դարձավ Անկարայի ահաբեկչության համար, ինչպես նաև շեշտել է Սուրուչի, Անկարայի, Դիարբեքիրի կոտորածների միջև ընդհանուր կապի առկայությունը: «Եթե Սուրուչի և Դիարբեքիրի դեպքերը բացահայտվեին, Անկարայի սպանդը տեղի չէր ունենա», - նշել է փաստաբանը:
Ըստ աղբյուրի՝ Սուրուչի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կոծկելու մեղադրանքով բողոք է ներկայացվել ոչ միայն Էրդողանի և Դավութօղլուի, այլև ներքին գործերի նախարարի, ազգային անվտանգության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, անվտանգության գլխավոր վարչության պետի, Ուրֆայի նահանգապետի, Սուրուչի շրջանային անվտանգության պետի, ազգային հետախուզական վարչության պետի և աշխատակիցների և այլ պաշտոնյաների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |