Տարածաշրջան07:47, 16 Դեկտեմբեր 2015
Իրաքն Անկարայից պահանջում է թուրքական զորքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական դուրսբերում

Հյուսիային Իրաքում տեղակայված թուրքական զինուժի մի մասի հեռացումից հետո Իրաքի կառավարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ` պահանջելով թուրքական զորքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական դուրսբերումը
Ըստ թուրքական «Mİlliyet» թերթի կայքի` հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարևան Թուրքիայի` Իրաքի ինքնիշխանությունը հարգելու և Իրաքի սահմաններից ամբողջապես դուրս գալու անհրաժեշտությունը դեռևս ուժի մեջ է»:
Նախօրեին Իրաքի Մոսուլ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանի Զելիքան ճամբարից թուրքական զորքերի դուրսբերմանն անդրադարձել էր նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` ասելով, որ դա արվել է` ելնելով ռազմական անհրաժեշտությունից: Վերջինս նաև նշել էր, որ Բաղդադի և Անկարայի միջև լարվածությունը խորանում է 3-րդ երկրի պատճառով` ակնարկելով Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին Իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` փեշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թվի կտրուկ ավելացումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |