Տարածաշրջան11:54, 17 Դեկտեմբեր 2015
Թուրք նախարար. «123 երկրի 33.000 քաղաքացու մուտքը Թուրքիա արգելված է»

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ աշխարհի 123 երկրից 33.746 քաղաքացու ներկայումս արգելված է մուտք գործել Թուրքիա: Թուրքական «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ թուրք նախարարը ընդգծել է, որ Թուրքիա ժամանելու դեպքում այդ քաղաքացիները կարտաքսվեն երկրից: Այս սահմանափակումը կիրառվում է «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում, քանի որ այդ քաղաքացիները ենթադրաբար փորձելու են Թուրքիայի տարածքով Սիրիա անցնել՝ ԻՊ-ին աջակցելու նպատակով:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ 89 երկրի քաղաքացի հանդիսացող 2.783 քաղաքացի արդեն իսկ ձերբակալվել է Թուրքիայում և արտաքսվել: Ըստ Ալայի՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ -PKK) դեմ կատարված գործողությունների արդյունքում 2.240 կտոր զենք, շուրջ 10 տոննա պայթուցիկ նյութ և 10.000 հատ «Մոլոտովի կոկտեյլ» է առգրավվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |