Ցեղասպանություն13:56, 18 Դեկտեմբեր 2015
Ըստ թուրք պատմաբանի` Ռուսաստանը մտադիր է ընդունել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը
Թուրքիայի Սամսուն նախանգի Իլքադըմ շրջանում «Հայերը և հայկական հարցը պատմության մեջ» խորագրով հերթական ժխտողական սիմպոզիումն է անցկացվել:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկած Էրզրումի Աթաթուրքի համալսարանի նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Էնվեր Քոնուքչուն ելույթում անդրադարձել է այս տարվա նոյեմբերի 25-ին, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ռուսաստանի խորհրդարանի օրակարգ բերելուն:
Թուրք պրոֆեսորը, իր խոսքում նշելով, որ շատ հաճախ Հայկական հարցը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, ասել, որ թուրք-ռուսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը մտադիր է ընդունել վերոնշյալ օրինագիծը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Հայոց ցեղասպանության իրողությունը հերքող Քոնուքչուն, նշել է, որ եթե նույնիսկ եղել են կոտորածներ, ապա դրանց միակ մեղավորը Թուրքիան չէ:
Իր ելույթում բոլոր հնարավոր ու անհնար փաստարկումներով մերժելով ցեղասպանությունը` թուրք պատմաբանը փորձել է ցույց տալ, թե «ինչքան անհիմն» կլինի Ռուսաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր ընդունումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |