Իրավական08:10, 18 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի են ունեցել աղմկահարույց ձերբակալություններ

Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական վարչության հատուկջոկատայինները դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան օպերացիա է կազմակերպել «զուգահեռ կառույց»-ի ենթադրյալ կասկածյալների դեմ:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում «զուգահեռ կառույց» են անվանում գյուլենական համայնքին: Ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա հիմնած իսլամական շարժման հետևորդները խոր առճակատման մեջ են Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ:
Ինչպես հայտնում է թուրքական «haberler» լրատվական կայքը, օպերացիան իրականացվել է Իզմիրի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Օքան Բաթոնի հրահանգով Վերջինս ոստիկաններին տրամադրել է 57 անձից բաղկացած ցուցակ, որոնք ենթակա են ձերբակալության:
Գործողություններ միաժամանակ իրականացվել են Իզմիրի 40 տարբեր հասցեներում: Ձերբեկալվել է 33 մարդ, որոնց մեջ կան գործարարներ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ: Այժմ որոնվում են ցուցակում ներառված մյուս 24 հոգին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |