Տարածաշրջան09:55, 18 Դեկտեմբեր 2015
Haberler. «Թուրքիայի` պարետային ժամ հայտարարված շրջաններում 60 քուրդ զինյալ է սպանվել»

Թուրքիայի` վերջին օրերին պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) հայտարարված շրջաններում 10.000 ուժայինի մասնակցությամբ անցկացվող հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 60 զինյալ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 24 զինյալ սպանվել է Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ևս մեկը` նույն նահանգի Սիլոփի շրջանում: Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում սպանվել է 29, Դարգեչիթում` 6 քուրդ գրոհային:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է Ջիզրեում և Սիլոփիում իրականացված գործողությունների ընթացքում 8 թուրք ուժայինի վիրավորվելու մասին: Աղբյուրը նշում է, որ նշյալ 2 շրջաններում անցկացված գործողությունների ընթացքում կիրառվել են ուղղաթիռներ տանկեր և այլ զրահատեխնիկա:
Ջիզրեում ուժայինների ու քուրդ զինյալների բախումների ժամանակ զոհվել է Հեդիյե Շեն անունով 30-ամյա մի բնակչուհի: Սիլոփիում ու Ջիզրեում ավերվել կամ այրվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում` դպրոցներ: Խափանվել են ենթակառուցվածքների աշխատանքները:
Դեկտեմբերի 2-ից մինչ այսօր պարետային ժամի պայմաններում ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների հետևանքով Դիարբեքիրի Սուր շրջանի 23.000 քուրդ բնակչությունից 20.000-ը գաղթել է: Թուրքական պաշտոնական լրատվությունը հաղորդել է նշյալ ժամանակահատվածում շրջանում 29 քուրդ զինյալի սպանվելու և 2 թուրք հատուկջոկատային վիրավորվելու մասին: Նշվում է, որ Սուրի 6 թաղամասում խուզարկվել է 3.000 բնակարան:
Մարդինի Դարգեչիթ շրջանում էլ, որտեղ արդեն 8-րդ օրն է, ինչ պարետային ժամ է, շարունակվում են բախումները (սպանվել է 6 PKK-ական):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |