Քաղաքական13:42, 18 Դեկտեմբեր 2015
Թուրքիան կարգավորում է Իսրայելի հետ հարաբերությունները
Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները կարգավորելու շուրջ նախնական համաձայնության են եկել: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, հղում անելով իսրայելացի մի պաշտոնյայի հայտարարությանը, գրում է, որ Իսրայելը «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման ժամանակ հասցված վնասների դիմաց 20 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի Թուրքիային: Գումարը կփոխանցվի հարձակման ժամանակ զոհվածների և վիրավորների հարազատների համար ստեղծված հիմնադրամին: Հարաբերությունների խզումից հետո հետ կանչված դեսպանները կվերադառնան իրենց պաշտոններին:
Թուրքական պարբերականի պնդմամբ` Թուրքիան համաձայնվել է երկրում սահմանափակել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման գործունեությունը, իսկ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաներից Սալիհ էլ Արուրիին վտարել երկրից:
Ըստ աղբյուրի` համաձայնագրի վերջնական տեքստը ստորագրելուց հետո երկու երկրները միասին կզբաղվեն բնական գազի որոնման աշխատանքներով: Թուրքիան Իսրայելից գազը և՛ կգնի, և խողովակաշար կկառուցի այն Եվրոպա արտահանելու համար:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ համաձայնագրում Գազայի հատվածի ապաշրջափակման մասին որևէ պահանջ չկա, չնայած Թուրքիան երկար ժամանակ համառ պայքար էր մղում դրա համար: Նշվում է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ գաղտնի բանակցությունները, որոնք ընթացել են Ցյուրիխում, վարել են Իսրայելի գաղտնի ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Յոսսի Քոհենը և Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերուդին Սինիրօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |