Տարածաշրջան11:02, 18 Դեկտեմբեր 2015
Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից:
Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել.
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իր ազգային սուվերենության և փոխադարձ սկզբունքների շրջանակներում որոշում է ընդունել արգելել Թուրքիայի քաղաքացիների մուտքը դեպի Սիրիա` առանց մուտքի արտոնագրի»:
Թուրքական կայքը նշում է, որ Թուրքիան էլ 2015թ. դեկտեմբերի 9-ին նմանատիպ որոշում էր կայացրել Սիրիայի քաղաքացիների համար, ուստի այս որոշումը կայացվել է ի պատասխան Թուրքիայի նմանատիպ քայլի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |